ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 9-ին' ժամը 23.01-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ձեռքը մնացել է Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի վերելակի դռների արանքում: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ քաղաքացու ձեռքն ու ոտքը մնացել են վերելակի և պատի միջև ընկած հատվածում:

 

Փրկարարները դուրս են բերել 1991թ. ծնված Ն. Ա.-ին, ով ոտքի և ձեռքի վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: