Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին նկատել են թենիսիտուհի Անա Իվանովիչի հետ: Այս մասին տեղեկացնում է Blick-ը:
Զույգին նկատել են Նյու Յորքում: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, թենիսիստուհին, հավանաբար, Շվայնշտագերի նոր ընկերուհին է:
Ֆուտբոլիստն ավելի վաղ հանդիպում էր մոդել Սարա Բրանդների հետ: