Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը վարում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գի տության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և բարձրատիճան այլ պաշտոնյաներ: Նիստի ընթացքում կքննարկվեն ներքաղաքական և ներկուսակցական հարցեր:

 

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը: