Արցախի ժողովուրդը պետք է ապրի ազատ եւ անկախ երկրում: Այս մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իսպանիայի Բասկերի երկրի Գիպուզկոա նահանգի նահանգապետ Մարտին Գարիտանոն:
«Բասկերն ու մեր ժողովուրդը բազմադարյա պատմություն ունեն ու ընդհանուր մտահոգություններ' պահանջելով իրենց ինքնորոշման իրավունքի իրացումը»,-ի պատասխան` ասել է Կարեն Միրզոյանը:
ԼՂՀ ԱԳ նախարարը Բասկոնիայում է աշխատանքային այցով: