Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է այն լուրերին, թե լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

Պորտուգալացին Ռոնալդուին ձեռք բերելու վերաբերյալ հարցին պատասխանել է. «Մոռացեք նրա մասին: Արդեն նշել եմ, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ մենք հիանալի աշխատանք ենք կատարել: Ես վերլուծում եմ բոլոր տրանսֆերները մինչ դրանց սկիզբը, այդ պատճառով էլ իմ ակումբները միշտ ճիշտ ֆուտբոլիստների են ձեռք բերում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը: