Լաս Վեգասում սեպտեմբերի 13-ին տեղի կունենա բռնցքամարտի երեկո:
Միջոցառման շրջանակներում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը կմենամարտի տիտղոսի հավակնորդ Մարկոս Մայդանայի հետ:
Տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Մեյվեզերը կշռել է 66.45 կգ/146.5 ֆունտ, իսկ Մայդանան 66.22 կգ/146 ֆունտ. տեղեկացնում է fightnews.com-ը:
Ստորև ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել բռնցքամարտիկների հայացքների մենամարտը: