Femen շարժման երեք ակտիվիստ Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում մերկացել է:
Աղջիկները մերկացել են մինչև գոտկատեղը և գոռացել Ուկրաինայի պետականության պահպանման և երկրի արևելքում կրակի դադարեցման օգտին:
Տեղում աշխատող ոստիկանները նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Բերման ենթարկվածներն են 26-ամյա Յուլյա Իվանովան, 23-ամյա Կրիստինա Վասկոն և 21-ամյա Մարգարիտա Վինոկուրովան: