Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը դռնփակ խորհրդակցություն է անցկացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, խորհրդարանի իշխող խմբակցությունը քննարկում է կառավարության ներկայացրած նախագծերը: Մասնավորապես, քննարկվում են այն նախագծերը, որոնք կառավարության կողմից ճանաչվել են հրատապ և քննարկվելու են առաջիկա քառօրյայի ընթացքում: Նիստին մասնակցում է նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

 

Նիստը մեկնարկել է ժամը 11:00-ին և դեռևս շարունակվում է: