ՀՀ առողջապահության նախարարության «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Մեսրոպի Գալստյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ԱՆ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հովհաննեսի Տանանյանը, ով մինչ այդ տնօրենի տեղակալն էր։
Հայրապետ Գալստյանը շարունակելու է պաշտոնավարել նույն կենտրոնում' որպես վարչական խորհրդի ղեկավար։