Այն դեպքում, երբ Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է աջակցել «Իսլամական պետություն' խալիֆայություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ԱՄՆ-ի գլխավորությամբ 50 երկրների մասնակցությամբ ստեղծվող կոալիցիային, Ստամբուլի տրամվայներում արդեն ԻԼԻՊ-ի մարտիկների հագուստով մարդիկ են երթեւեկում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական islamvahdet.com լրատվական կայքը:

 

Կայքը զետեղել է օգտատերերից մեկի կողմից YouTube-ում տեղադրած' Ստամբուլի տրամվայում բջջային հեռախոսով նկարահանած տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են ԻԼԻՊ-ի արտահագուստով երկու երիտասարդ ուղեւորներ հանգիստ ինչ-որ հարց քննարկում իրար հետ:

 

Նշվում է, որ համացանցում ԻԼԻՊ-ի մարտիկների' Ստամբուլի տրամվայում երթեւեկելու տեսանյութի հայտնվելը ցնցում է առաջացրել Թուրքիայում: