Իլինոյս նահանգից Ուկրաինայի արևելք ժամանած կամավորը, ով ներկայացել էր «Որսորդ» մականունով, արդեն մեկ ամիս է, ինչ «Արևելք» թիմի կազմում պայքարում է Նովոռոսիայի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ուկրաինայի արևելք կատարած իր այցի նպատակի մասին նա ասել է հետևյալը. «Ես եկել եմ այստեղ՝ Նովոռոսիայի անկախությունը ձեռք բերելու նպատակով: Կիևի իշխանությունը ցանկանում է վերահսկել Դոնբասը, սակայն Դոնբասի բնակիչներն ուզում են անկախ լինել Կիևից: Իրավիճակը շատ պարզ է: Կիևը հաշվի չի առնում Դոնբասի ժողովրդի կարծիքը, որի արդյունքում էլ ծագել է այս հակամարտությունը»:
«Որսորդ» մականունով կամավորն ասել է, որ ցանկանում է, որպեսզի «Արևելքի» կազմը լրացվի Արևմուտքի ռազմական փորձագետներով, մասնավորապես, Միացյալ Նահանգներից: Նրա կարծիքով՝ դա կնպաստի Ուկրաինայի արևելքի հակամարտության բեկումնային փուլին:
Ըստ նրա՝ Նովոռոսիայի, որպես նոր պետության ճանաչումը կարող է հանգեցնել տարածաշրջանի խաղաղությանը: