Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև հանդիպման ժամանակ Լեմպարդի գոլից հետո մահացել է լոնդոնյան ակումբի երկրպագու Ֆահադ Մուսանան: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
«Չելսիի» 24-ամյա մոլի երկրպագուն Լեմպարդի՝ «Չելսիի» դարպասն ուղարկած գոլից հետո կորցրել է գիտակցությունը և ուշքի չգալով՝ մահացել:
Մուսանան հանդես է եկել ուգանդական «Սիմբվա» ակումբում և նախկինում սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: