Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Շտուտգարտի» (2:2) դեմ հանդիպման արդյունքը:
«2:2 հաշիվն արդար է: Մենք կրկին երկու շատ լուրջ սխալ թույլ տվեցինք: Սկզբից կառուցում ենք, հետո ինքներս էլ ամեն ինչ քանդում: Այն, որ կարողանում ենք գոլ խփել, հասկանալի է, սակայն այն գոլերը, որոնք բաց ենք թողնում, պարզապես անհեթեթություն են: Առաջին գոլի ժամակակ մենք պահանջում էինք խաղից դուրս վիճակ արձանագրել, բայց, հավանաբար, այն չկար: Խաղն ընդհատվում է, երբ մրցավարը սուլում է, իսկ այդ պահին սուլոց չկար: Երկրորդ գոլը պաշտպանությունում սարսափելի խաղի արդյունքն է, այդպիսի բան չեմ հիշում իմ՝ այստեղ աշխատանքիս ընթացքում: Հաշվի առնելով խաղի ընթացքը՝ մեր վերջին գոլը կարելի է փոքրիկ հաղթանակ համարել»,- Կլոպի խոսքը մեջբերում է դորտմունդցիների պաշտոնական կայքը: