Սմարթֆոնների, նոութբուքերի, պլանշետների եւ այլ գաջեթների միաժամանակյա օգտագործումը փոխում Է ուղեղի կառուցվածքը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են Սասեքսի համալսարանի գիտնականները: Այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են նշված սարքերի գործածումը, նվազում Է գորշ նյութի թանձրությունն ուղեղի այն հատվածամասում, որը պատասխանատու Է ճանաչողական գործառույթների եւ զգացմունքների հսկողության համար: Նոր հետազոտությունը ներկայացված Է PLoS ONE հանդեսում, իսկ դրա մասին կարճ հաղորդվում Է համալսարանի մամուլի տեղեկագրում:
Մագնիսային տոմոգրաֆիայի օգնությամբ 75 չափահաս մարդկանց հետազոտումը ցույց Է տվել, որ նրանք, ովքեր սովորություն ունեն միաժամանակ օգտվել մի քանի «մեդիական» սարքերից (դրանց թվում են ոչ միայն համակարգիչները եւ սմարթֆոնները, այլեւ հեռուստացույցները, ինչպես նաեւ թղթե զանգվածային լրատվամիջոցները), վերը նշված տեղամասում ունեն նվազ թանձրությամբ գորշ նյութ:
Հարցման մասնակիցների սովորությունների վերաբերյալ վիճակագրությունն ստացվել Է նախնական անկետային հարցման ընթացքում, հաղորդել Է BBC-ն: