Ղազախստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Աստանային» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով պարտության մատնելուց և եզրափակիչ դուրս գալուց հետո «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին sports.kz-ին տված հարցազրույցում նշել է.

«Սա բարդ խաղ էր, բաց ֆուտբոլ էր: Ինչպես մենք, այնպես էլ մրցակցի ֆուտբոլիստները բաց թողեցին մի շարք վտանգավոր պահեր: Կարծում եմ՝ խաղը դուր է եկել հանդիսականներին: Մենք հիմա գոլային պահերն իրացնելու լուրջ խնդիրներ ունենք: Յուրաքանչյուր խաղում շատ գոլային պահեր ենք ստեղծում, սակայն գնդակը մրցակցի դարպասն ուղարկել մեզ մեծ դժվարությամբ է հաջողվում: Հուսով եմ՝ մյուս խաղերում նման իրավիճակում ավելի սառնարյուն կլինենք: 11 մետրանոց հարվածաշարը միշտ էլ բարդ է և հուզումնալից: Իհարկե ուրախ եմ, որ օգտագործեցի իմ հնարավորությունը՝ դրանով իսկ օգնելով թիմին դուրս գալ Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Մարզիչը դժգոհ էր խաղից: Կարծում եմ, որ նա ճիշտ է, մենք իսկապես լավագույնս չներկայացնաք, սակայն հաղթեցինք և դուրս եկանք եզրափակիչ: Դա ամենակարևորն է»:

Նշենք, որ հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել Մարկոս Պիզելին: