ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասամ Մուհամադ ալ Քաբանդիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ոստիկանության պետը հույս է հայտնել, որ հայ-քուվեյթական համագործակցության շրջանակում կընդգրկվեն նաեւ երկու երկրների ոստիկանական կառույցների համա գործակցության ծրագրեր:
Ներկայացնելով ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում:
Բասամ Մուհամադ ալ Քաբանդին էլ հավաստիացրել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ ոստիկանական կառույցների համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի: