Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 27-ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր:

Նախատեսված է ՀԱԷԿ-ն էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 11-ին: