ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 26-ին' ժամը 12.42-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13.22-ին, մարվել' 13.35-ին: Այրվել է Կ.Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքի եղեգյա ծածկը' մոտ 30 քմ մակերեսով: