Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մինսկի գործընթացը և դրա արդյունավետությունը շարունակելու համար: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

 

«Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, և նրանցից ոչ ոք չի հրաժարվում: Ինչ էլ որ հայտարարեն Կիևում, Դոնեցկում և Լուգանսկում, նրանք համաձայնեցնում են առաջիկա քայլերը Մինսկի գործընթացի շրջանակներում: Մենք դա ակտիվորեն աջակցում ենք: Մենք կանենք հնարավորին ամեն ինչ, ինչ կախված է մեզանից՝ նման բանակցությունների շարունակությունն և դրանց արդյունավետությունն ապահովելու համար»,- հավաստիացրել է ՌԴ ԱԳ նախարարը: