Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմը մերժել է արևմտյան մի շարք երկրների ներկայացրած՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսության հայտարարությունը:

«ԱՄՆ-ն պահանջում է իշխող վարչակարգի փոփոխության պայմաններ առաջադրել, որոնցով նախատեսվում է նախագահի հրաժարականը՝ արհամարհելով այն փաստը, որ աղետյալ նավի նավապետն առաջինը փրկանավակի մեջ չի ցատկում», - մասնավորապես ասել է Սիրիայի արտգործնախարարը:

«Այն, որ ամերիկացիներն ու դավադիրները, այդ թվում՝ սիրիացի, նման պայմաններ են առաջադրում, նշանակում է, որ նրանք ցանկանում են, որպեսզի Սիրիայում շարունակվեն բռնությունն ու ավերածությունը», - ընգծել է նույն պաշտոնյան:

Նա հայտնել է, որ Բաշար ալ-Ասադի ճակատագիրը կորոշեն իրենք՝ սիրիացիները նախագահական ընտրությունների ժամանակ: