Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-3-ը օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 29-ին և 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Oդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով: Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ' 20-25 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +21 աստիճան: