ՀՀ-ում ֆրանսիայի դեպանությունը պատրաստակամություն է հայտնել երկրորդ ելքի արտոնագիրը տրամադրել արտերկրում բուժման կարիք ունեցող անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքին: Այս մասին նշված է ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.
«Թեպետ սույն Դեսպանությունը, սկզբունքորեն և համաձայն Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության, երբեք տեղեկատվություն չի տրամադրում անհատական դեպքերի առնչությամբ, անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքի կողմից նախաձեռնած լայնածավալ տեղեկատվական ակցիան հանգեցնում է տրամադրել հետևյալ ճշգրտումները։
Առաջին անգամ բժշկական խորհրդատվության նպատակով ելքի արտոնագիր ստանալու դիմում հոր և երեխայի անունով ներկայացվել է 2013թ. վերջին: Լայնորեն ներգրավված լինելով կոորդինացիոն հարցերում, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատության ընտրության գործընթացում' սույն Դեսպանությունը տրամադրեց համապատասխան մուտքի արտոնագրերը: Այժմ նախատեսված վիրահատական միջամտության նպատակով Զաքիյան ընտանիքը ցանկանում է երեխային ուղարկել Ֆրանսիա: Դեսպանությունը պատրաստակամ է տրամադրել երկրորդ ելքի արտոնագիրը այն նույն պայմանն երով, ինչ առաջին ելքի արտոնագրի տրամադրման դեպքում՝ ըստ նմանատիպ բոլոր արտոնագրերի տրամադրման ընթացակարգի:
Սույն հարցի առնչությամբ Դեսպանությունը չի պատրաստվում այլ ճշգրտումներ կամ մեկնաբանություններ տրամադրել»: