Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ իր պաշտոնը կլքի միայն այն դեպքում, եթե իրեն դա ասի Ռոման Աբրամովիչը:

«Ես կհեռանամ միայն այն դեպքում, երբ Աբրամովիչն ինձ զանգի և ասի ժամանակը եկել է: Միայն այդ դեպքում ես կմտածեմ կարիերաս շարունակելու այլ տարբերակների մասին: Նախորդ անգամ, երբ ես աշխատում էի «Չելսիում», ես կրկին ամբողջությամբ նվիրված էի գործիս, սակայն այդ ժամանակ ինձ մոտ միտք ծագեց՝ ինչպիսին կլինի հաջորդ մարտահրավերը: Այժմ առաջին անգամ նման միտք չկա»,- Մոուինյուի խոսքը մեջբերում է Marca-ն: