Ello սոցիալական ցանցը, որին լրագրողները «հակա-Facebook» մականունն են տվել գովազդ զետեղել չցանկանալու համար, պլանավորում Է վաստակել առանձին գործառույթներից օգտվելու հաշվին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է Ello-ի հիմնադիր Փոլ Բադնիցը:
Ello-ն նախապես պլանավորվել Էր որպես հարթակ իր իսկ Բադնիցի մոտավորապես 90 ընկերների հաղորդակցման համար, սակայն այս տարվա օգոստոսի 7-ին ծառայությունն սկսել Է ընդունել կողմնակի հայտեր: Այժմ, սոցցանցի հիմնադրի խոսքով՝ Ello-ում ստացվում Է գրանցման՝ ժամում մինչեւ 31 հազար հայտ:
«Հակա-Facebook» մականունը սոցցանցն ստացել Է գովազդ չզետեղելու եւ օգտատերերի տվյալները չվաճառելու խոստման համար: Բադնիցի խոսքով՝ իրեն շոյել Է այդ բնութագրումը, սակայն ինքն իր ծառայությունը տեսնում Է այլ կերպ: «Մենք Facebook-ին մրցակից չենք համարում: Մենք կարծում ենք, որ Facecook-ը գովազդային հարթակ Է, իսկ մենք՝ ցանց»,- նշել Է նա:
Ello-ի հիմնադրի խոսքով՝ թեեւ այժմ սոցցանցի օգտագործումն անվճար Է, ծառայությունը պլանավորում Է ժամանակի ընթացքում վաստակել այս կամ այն գործառույթներից օգտվելու հնարավորության հաշվին: «Հավելվածների խանութների օրինակով մենք մի քանի դոլարով կվաճառենք գործառույթները»,- հայտարարել Է նա: