General Motors կորպորացիան Հյուսիսային Ամերիկայից հետ Է կանչում 117 հազար 651 ավտոմոբիլ կառավարման համակարգի հնարավոր անսարքությունների պատճառով, որոնք կարող են հանգեցնել վթարի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ավտոհսկայի ներկայացուցիչները:

 

Տվյալ թերությունները, ընկերության փորձագետների տեղեկություններով, մասնավորապես, կարող են լինել Cadillac CTS, Cadillac Escalade, Chevrolet Suburban, Chevrolet Tahoe, GMC Yukon այն մոդելներում, որոնք թողարկվել են 2013 – 2014 թվականներին, ինչպես նաեւ այս տարվա թողարկման Buick Enclave եւ Chevrolet Traverse ավտոմոբիլներում:

 

Վերը թվարկված ավտոմոբիլներից շուրջ 97 հազարը վաճառվել Է ԱՄՆ-ի տարածքում, մնացածը՝ Մեքսիկայում եւ Կանադայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: