Ճապոնիան լրացուցիչ 22 մլն դոլար կհատկացնի Էբոլա տենդի դեմ պայքարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հոկտեմբերի 3-ի նիստում:

 

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, սեպտեմբերի վերջին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հայտարարել էր այդ նպատակով 40 մլն դոլար տրամադրելու մասին: Օգնությունը կուղարկվի եւ կբաշխվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կապուղիներով:

 

Այդպիսով, այդ մահացու հիվանդության դեմ պայքարում Ճապոնիայի կողմից տրամադրվող անհատույց շտապ օգնության ծավալը կկազմի 62 մլն դոլար:

 

Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արեւմտյան Աֆրիկայում, վարակման դեպքեր են գրանցվել արդեն Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 3338-ի: Կազմակերպության տվյալներով՝ ընդամենն Արեւմտյան Աֆրիկայում գրանցվել է վիրուսով վարակվելու 7 հազար 158 դեպք: «Փրկեք երեխաներին» ավստրիական բարեգործական հիմնադրամի տվյա լներով՝ ամեն ժամ Էբոլա մահացու վիրուսով հինգ մարդ Է վարակվում Սիեռա Լեոնեում:

 

Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: