Լոս Անջելեսից 47-ամյա Նինա Խաչիկյանը, ում ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման նշանակել է ԱՍԵԱՆ-ում (Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցություն) ԱՄՆ դեսպան, արդեն ստանձնել է իր պաշտոնը: Ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը:
Խաչիկյանը սեպտեմբերի 19-ին կայացած երդման արարողության ժամանակ իր կնքահայր էր ընտրել 91-ամյա դատավոր Հերի Փրեքրսընին, ով Միացյալ Նահանգների դաշնակցային 9-րդ շրջանային վճռաբեկ ատյանում ամենաերկարը պաշտոնավարած դատավորներից մեկն է:
Նինա Խաչիկյանը Ասիայում ամերիկյան քաղաքականության մասնագետ է, աշխատել է «Ռենտ»-ում և «Ամերիկյան առաջադիմության կենտրոն»-ում, եղել է ԱՄՆ Նախագահի Ազգային ապահովության խորհրդատուի տեղակալի օգնական (1998-1999թթ.) և Դաշնակցային առևտրային հանձնաժողովի ատենապետի խորհրդատու:
Խաչիկյանը Ինդոնեզիայի իր նստավայրից լինելու է Հարավարևելյան Ասիայի 10 ազդեցիկ երկրի հետ ԱՄՆ հարաբերությունների պատասխանատուն, իսկ նոյեմբերին Նախագահ Օբամայի հետ մասնակցելու է ԱՍԵԱՆ-ի և Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին: