ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որում դրական է գնահատել Հայաստանում այլընտրանքային ծառայության ներդրման փաստը: Բանաձևում նշվում է, որ այդ փոփոխությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և սահմանադրության բարեփոխման սկիզբ է դնում:

 

Աշնանային նստաշրջանի ամփոփիչ բանաձևում կառույցը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների հանդեպ ճնշումների կապակցությամբ: ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել, որ դատական համակարգը չի օգտագործվում քաղաքական նպատակով: Առաջին հայացքից, այս բանաձևը կարելի է համարել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների բողոքի ցույցի պատասխան: Նրանք ԵԽԽՎ-ում Մամեդյարովի ելույթին զուգահեռ պահանջել էին ազատ արձակել քաղբանտարկյալներին:

 

Մյուս կողմից, հայկական պատվիրակությունը պատրաստվում է բոյկոտել ԵԽԽՎ-ում պատրաստվող բանաձևն Արցախի վերաբերյալ, որը, հայկական կողմի գնահատմամբ, կարող է վնասել ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Հայկական պատվիրակությունն ի սկբանե վիճարկել է ՙԼեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը՚ խորագրով զեկույցը:

Շարունակությունն՝ այստեղ: