sports.amԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի «Համբուրգի» դեմ հանդիպումը, որում իր թիմը սեփական դաշտում 0:1 հաշվով պարտություն կրեց: Գերմանիայի առաջնության 7 հանդիպումներում «Բորուսիան» 7 միավոր է վաստակել եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը:
«Մենք մեծ հավակնություններ ունենք, թիմի առջեւ մեծ նպատակներ են դրված: Սակայն դրանց հասնելու համար մենք ոչինչ չենք անում: Պարտության համար ես եմ մեղավոր, քանի որ ինքս եմ ֆուտբոլիստներին նախապատրաստել հանդիպմանը եւ որոշել, թե նրանցից ովքեր են խաղադաշտ դուրս գալու: Մենք ընդամենը 7 միավոր ենք վաստակել, եւ դա չեմպիոնության համար հայտ ներկայացնելուն բավարար չէ»,_ Կլոպի խոսքերն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը: