2009 թ-ից մինչ 2013 թ-ը ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը տարեցտարի մեծացել է: Այս հինգ տարվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է շուրջ 1.8 անգամ: Այսպիսով՝ 2013թ-ին այն կազմել է 1 տրլն 242 մլրդ 70 մլն 300 հազ. դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելի, քան 120 մլրդ 163 մլն-ով:

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալի հիմնական մասն ստացվում է Երևանում, այն 2013թ-ին կազմել է 507 մլրդ 541մլն 400 հազ. դրամ, երկրորդ տեղում է Սյունիքի մարզը՝ 204 մրդ 975 մլն 200 հազ. դրամ, երրորդ տեղում՝ Կոտայքի մարզը, որտեղ արդյունաբերության արտադրական ծավալը կազմել է 166 մլրդ 121 մլն 700 հազ. դրամ: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ Երևանում և այդ երկու մարզում էլ արդյունաբերական արտադրական ծավալն աճել է:

 

2013թ-ի դրությամբ Հայաստանում գործում է 2հազ. 726 արդյունաբերական կազմակերպություն, որոնց հիմնական մասը գործում է Երևանում՝ 1986: