Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը հայտարարել Է, որ ինքնավարության անկախության հանրաքվեի անցկացումն օրինականության հետ կապված խնդիր չունի, ամբողջ հարցը երկրի կենտրոնական ղեկավարության «քաղաքական կամքի բացակայությունն է», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Pais թերթին:

 

Մինչ այդ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը քննադատության տարափ է տեղացել Կատալոնիայի իշխանությունների վրա, որոնք անտեսել են հանրաքվեի նախապատրաստումը կասեցնելու երկրի Սահմանադրական դատարանի որոշումը: Ռախոյը հայտարարել Է, որ ստեղծված իրադրությունից ելք կարող Է գտնվել բացառապես «օրենքի եւ երկխոսության միջոցով»:

 

Մասն ասել Է, որ հանրաքվեն կկայանա: «Մենք դա կանենք յուրովի, այսինքն՝ քաղաքական կոնսենսուսով… Հուսով ենք, որ երբ մենք քվեարկենք նոյեմբերի 9-ին, Իսպանիայի կառավարությունը կհասկանա, թե ինչպիսին են տրամադրությունները Կատալոնիայում, եւ որ այսպես թե այնպես խնդիրը պետք Է լուծվի երկխսության միջոցով»,-հայտարարել Է Մասը՝ ելույթ ունենալով Տարագոնում: Կատալոնիայի ղեկավարը Ռախոյից պահանջել Է, որ վարչապետը «վերջապես հասկանա, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի Է լուծել խնդիրը՝ թույլ տալով Կատալոնիայի ժողովրդին»՝ քվեարկե լ նոյեմբերի 9-ին:

 

«Բանն այն չԷ, որ Ռախոյը չի կարող, նա պարզապես չի ցանկանում թույլ տալ քվեարկելու բնակչությանը, որտեղ քաղաքապետարանների 95 տոկոսը հանդես Է գալիս հանրաքվեն անցկացնելու օգտին, որտեղ խորհրդարանի մեկ երրորդը պաշտպանում Է այն, որտեղ ամեն տարի ցույցեր են անցկացվում ավելի քան 1 մլն մարդու մասնակցությամբ: Երբ հասարակությունն այդպես Է տրամադրված, նրան չի կարելի կանգնեցնել, պետք Է թույլ տալ, որ նա քվեարկի»,-ասել Է Մասը:

 

Մինչդեռ Կատալոնիայի բնակիչների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Իսպանիայից ինքնավարության անկախության հանրաքվեն հարկ Է անցկացնել բացառապես օրենքի շրջանակներում: Այդ մասին վկայում են Metroscopia անկախ սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, որոնք հրապարակվել են El Pais թերթում:

 

Դատելով հարցումից՝ միայն 21 տոկոսն Է համաձայն՝ Կատալոնիայի իշխանությունների վերջին քայլերին: Նրանց կարծիքով՝ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը պետք Է անտեսի Սահմանադրական դատարանի որոշումը եւ անցկացնի հանրային հարցում: 45 տոկոսը գտնում Է, որ պետք Է ընդունել ՍԴ-ի որոշումը եւ բանակցություններ վարել նոր հանրաքվեի շուրջ, բայց գործել միայն Սահմանադրության շրջանակներում: 25 տոկոսն այն կարծիքին Է, որ հանրաքվեն չպետք Է անցկացնել եւ պետք Է իրադրությունից այլ ելք գտնել:

 

Ըստ հարցման տվյալների՝ Կատալոնիայի անվերապահ անկախության կողմնակիցներն այնքան Էլ շատ չեն. անկախության օգտին կքվեարկեր 29 տոկոսը: 16 տոկոսը գտնում Է, որ Կատալոնիան պետք Է մնա Իսպանիայի բաղկացուցիչ մասը նույն այն իրավունքներով, ինչ եւ այժմ: 47 տոկոսն այն կարծիքին Է, որ Կատալոնիան պետք Է մնա Իսպանիայի բաղկացուցիչ մասը, բայց ինքնավարության իրավունքները պետք Է ընդլայնվեն:

 

Հարցմանը, որը հեռախոսով անցկացվել Է սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, մասնակցել Է հազար մարդ, վիճակագրական սխալանքը կազմել Է 3,2 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: