Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը: Նրա խոսքով' Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր ղեկավարի անունը պարզ կդառնա այսօր:

 

Աբրամ Բախչագուլյանը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. հուլիսի 13-ից: