Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես հաջողություն է մաղթել ազգային ընտրանուն և կոչ է արել երկրպագուներին ներկա գտնվել հանդիպմանը:
 
Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում մեր հավաքականը հոկտեմբերի 11-ին հյուրընկալելու է Սերբիայի ընտրանուն: