ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը. <<1998թվականից, ըստ մեր կազմակերպության ուսումնասիրությունների, ՀՀ կառավարության որոշմամբ զինծառայությունից ազատվել են կամ տարկետում են ստացել Առաքելական եկեղեցու 625 սպասավորներ, իսկ զինծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկման են դատապարտվել միայն 444 եհովայի վկաներ.. իսկ հանրային մակարդակում անընդհատ շեփոհարում են, թե Եհովայի վկաները քայքայում են բանակը, ազգային շահերի դեմ են դուրս գալիս և այլն... թվերը բոլորովի այլ պատկեր են ներկայացնում>>.., որը սուր և կտրուկ արձագանք է ստացել քաղաքական տեխնոլոգ Նարեկ Մալյանի կողմից, իսկ թե ինչով է դա պայմանավորված Slaq.am –ը փորձեց ճշտել' զրուցելով Նարեկ մալյանի հետ: <<Սաքունցը փորձել է համեմատել 2 իրար հետ կապ չունեցող թվեր, և այդ համեմատության միջոցով փորձել է ստանալ որոշակի վերաբերմունք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, այսինքն այսպես ասած, հասարակությանը տրամադրել ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցուն, այսպես սկսեց պատասխանը Նարեկ Մալյանը, ապա հիմնավորեց,- թվերը հետևյալն են. Սաքունցը ձեռքի թեթև շարժումով համեմատել է տարկետում ստացած մարդկանց թիվը բանակում ծառայությունից հրաժարված մարդկանց թվի հետ: Ցանկացած տրամաբանական մարդուն պարզ և հասկանալի է, որ տարբեր կարգի մարդկանց մասին է խոսքը, համեմատել մարդուն, որը մայիսի փոխարեն ենթրադրենք սեպտեմբերին է մեկնելու բանակ, այն մարդու հետ ով հրաժարվում է ծառայել ՀՀ զինված ուժերում, ես կարծում եմ, մեղմ ասած, անտրամաբանական է և ես տեսնում եմ այդտեղ որոշակի միտում: Չեմ ուզում մտածել, որ Արթուր Սաքունցը տրամաբանությունից լավ չի, ես ավելի շատ հակված եմ մտածել, որ նա միտումնավոր տարբեր թվեր է համեմատում: Հայտնի անեկդոտի նման որտեղ 28-ը բաժանում ենք ուրբաթի ստանում ենք 9-ը: Սա շատ մնան է ԳՈՒՄ-ի շուկայի դիմաց մատնոցների պտտացմանը' հասարակական ավելի գլոբալ ձևի մեջ: Մեր այն հարցադրմանը, թե ո՞րն է Սաքունցի նպատակը, արդյո՞ք նա հանդիսանում Եհովայի վկա կազմակերպության անդամ, Նարեկ Մալյանը հետևյալն ասեց,- Սաքունցը երիտասարդ տարիներից ատել է Առաքելական Եկեղեցին և շատ սիրել է Եհովայի վկաներին և ես թույլ չեմ տա մտածել, որ Սաքունքը մի քանի կոպեկ դրամի դիմաց կարող է իրեն թույլ տալ ուղղակի ծիծաղելի մարդու խորամանկություն: Ամբողջ իմաստը հասարակութայն մեջ ձևավորել բացասական վերաբերմունք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ: Ինչքանո՞վ է դա բարոյական ես կթողնեմ հանրության դատին: Ես կսպասեմ որպեսզի Սաքունցը կոնկրետ ներկայացնի բանակից խուսափած Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների թիվը, կտեսնեմ և այդ ժամանակ նոր կլինի համեմատել: -Սաքունց ազնիվ չի,- Նարեկ Մալյանը ուղիղ դիմում է Արթուր Սաքունցին: Ինձ համար էական չի' ով է խաբում, ո՞վ է փորձում մոլորության մեջ գցել հասարակությանը, ինչ որ օլիգարխ կամ իրեն իրավապաշտպան ներկայացնող մեկը,- եզրափակում է Նարեկ Մալյանը>>:
Աղբյուր՝
http://www.slaq.am/arm/news/113064/
Առաջարկում ենք նաև
22/11/20 10:59
«Այլևս ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է կարևոր, այլ ՀՀ իշխանությունը պահելը կամ ստանալը»․ Արթուր Սաքունց
06/09/20 22:09
«Լուկաշենկոյի ռեժիմը չի դիմանա». Արթուր Սաքունց
11/05/20 11:25
ԱԱԾ-ի տեսանյութը նման էր սյուռ տեսաֆիլմի․ Արթուր Սաքունց
29/03/20 11:27
«Օր առաջ պետք է մտածել էլեկտրոնային ժողովրդավարության մեխանիզմների մշակման և ներդրման մասին»․ Արթուր Սաքունց
08/12/19 20:09
«Մտածում եք, թե մարսեցի՞ք, անցավ գնա՞ց». Արթուր Սաքունց
25/11/19 22:41
«Այս «ժեստը» հանդիսանում է թավշյա հեղափոխության դեմ որոշված գործողությունների մեկնարկ». Արթուր Սաքունց
11/11/19 18:00
«Լավրովի որևէ խոսք կամ խոստում վստահելի չէ». Արթուր Սաքունց
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան