Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունում համագործակցային և աշխատանքային լավ հարաբերություններ են: Հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված լուրերն այն մասին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամների միջև հարաբերությունները բավական սրված են:

 

«Առաջին անգամը չէ, որ նման հրատակումներ են հանդիպում մամուլում, և ես որոշակի հետևողականություն եմ տեսնում: Լուրերն իրականության հետ որևէ աղերս չունեն: Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Նաղդալյանին: Պատվիրակությունում առհասարակ ենթակայական հարաբերություններ չկան, այնտեղ համագործակցային և աշխատային բարձր մթնոլորտ է տիրում: Քաղաքական դաշոտում երկար տարիների աշխատանքը հնարավորություն է տվել տիկին Նաղդալյանին կարճ ժամանակահատվածում լավ ավանդույթները շարունակել ԵԽԽՎ պատվիրակությունում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Մամուլի հրապարակումների համաձայն' ՀՀԿ պատգամավորներ Արփինե Հավհաննիսյանի և Նարիա Կարապետյանի հարաբերությունները ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ վատթարացել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո: