ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայկական դպրոցները դրամահավաք են կազմակերպել Սիրիայի և հատկապես Հալեպի' ֆինանսական լուրջ ճգնաժամում հայտնված հայկական դպրոցներին օգնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նախաձեռնության նպատակն է թեկուզ մասնակի մեմղել հայկական դպրոցների ծանր կացությունը:
«Մեր դպրոցից' ձերին» կարգախոսի ներքո Կալիֆորնիայի դպրոցների աշխատակազմը, ծնողները և աշակերտական խմբերը տարբեր միջոցառումներ են ծրագրել' թխվածքաբլիթների վաճառք, մեքենաների լվացում և այլն:
Սիրիայի Հայ օգնության հիմնադրամը կոչ է անում բոլոր հայերին միանալ և աջակցել այս սուրբ գործին' օգնելու Սիրիայի մեր եղբայրներին և քույրերին: