armsport.amԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Բրազիլիայի ընտրանու դեմ կայացած ընկերական հանդիպման մասին (0:2):

«Հանդիպման արդյունքը վճռվեց երկու սխալների արդյունքում, դրանք էին՝ բաց թողած գոլը եւ 11 մետրանոցից իմ վրիպումը: Այժմ, թիմում փոփոխություններ են ընթանում: Մենք նոր մարզիչ ունենք, ով նոր գաղափարներ ունի:

Փորձում ենք նորովի խաղալ, ինչը ժամանակ եւ փորձ է պահանջում» , - Մեսսիի խոսքերն է մեջբերել goal.com-ը: