Բրիտանիայի մայրաքաղաքում հատուկ ծառայությունների հսկողության տակ մի քանի հազար մարդ է գտնվում, որոնք սպառնալիք են ներկայացնում, որպես պոտենցիալ ահաբեկիչներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Լոնդոնի քազաքապետ Բորիս Ջոնսոնին:

 

Սիրիայում պայքարող բրիտանական մահմեդականների կեսը ծագումով Լոնդոնից են:

 

Քաղաքապետը հստակեցրել է, որ խոսքը իսլամական ծայրահեղականներին է վերաբերվում, ասելով, որ բրիտանական մահմեդականների կեսը, ովքեր գնացել են Սիրիա և Իրաք պայքարելու համար, ծագումով Լոնդոնից են:

 

Օգոստոսի վերջին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի համար միջազգային ահաբեկչության լուրջ սպառնալիքի մասին: Ներկայիս սպառնալիքի մակարդակը իշխանությունների տեսանկյունից նշանակում է, որ կա ահաբեկչական հարձակման «մեծ հավանականություն»: