Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամենայն հավանականությամբ ռինգ կվերադառնա հաջորդ տարվա փետրվարին:
Աբրահամի վերադարձը նախատեսված է Sauerland Event-ի կազմակերպած մրցաշարի շրջանակներում, որը տեղի կունենա Բեռլինի O2 արենայում:
Ինչպես տեղեկացնում է Bild-ն, Աբրահամի հավանական մրցակիցը Փոլ Սմիթն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Աբրահամը Սմիթի հետ մենամարտում հաղթեց միավորներով՝ մրցավարների միանձնյա որոշմամբ: Բրիտանացի բռնցքամարտիկը ռևանշ մենամարտ է պահանջում: