Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ: Քաղաքացիները վարչապետին են ներկայացրել շենքի կառուցման մանրամասները, ստեղծված իրավիճակը և խնդիրները:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է կառուցապատողների և բնակարանները ձեռք բերած քաղաքացիների միջև առկա վեճի լուծումն իրավական հարթությունում, օրենքի շրջանակում: