Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 17-ին պատասխանել Է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի քննադատությանը, հայտարարելով, որ ոչ մի դիտողություն չի ընդունի այն մարդուց, որը մեղադրվում Է բազմաթիվ հանցագործությունների մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Սահակաշվիլին հոկտեմբերի 17-ին Facebook սոցիալական ցանցի իր Էջում Ղարիբաշվիլիին որակել Է որպես «Վրաստանի կառավարության ձեւական ղեկավար»: Սահակաշվիլիի քննադատության առարկա Է դարձել «Աբխազիան պայքարում Է իր ինքնորոշման համար» վարչապետի ձեւակերպումը, որը, Սահակաշվիլիի կարծիքով, «ծանրագույն հարված Է հասցնում մեր երկրի ամբողջականությանը եւ անարգում հանուն Վրաստանի զոհված հերոսների հիշատակը»:

 

«Ես ցանկանում եմ բոլորին հիշեցնել, թանկագին բարեկամներ, որ մենք երբեք ոչ մի մեղադրանք չենք ընդունի այն մարդուց, որը մեղադրվում Է բազմաթիվ հանցագործությունների մեջ»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

 

Նա ընդգծել Է, որ անընդունելի Է այն մարդու քննադատությունը, որի կառավարման ժամանակ «շարունակաբար կտտանքների Էին ենթարկում մարդկանց եւ խախտվել Է Վրաստանի ամբողջականությունը»:

 

«Հենց նրա անխոհեմ քաղաքականության արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան եւ Հարավային Օսիան: Նրա չկշռադատված քաղաքականության արդյունքն Է այն, որ այսօր մեր տարածքների 20 տոկոսը բռնազավթված Է Ռուսաստանի կողմից: Եվ այդ մարդն այսօր հայտնվում Է ու մեզ խելք Է սովորեցնում»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին: