Դուբայի ամիրայությունում գտնվող Բուրջ Խալիֆա երկնաքերի վրա բացվել է աշխարհում ամենաբարձր դիտահարթակը: Դրա բարձրությունը 555,7 մետր Է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National թերթին:
Այսպիսով, Բուրջ Խալիֆայում այժմ կգործեն երեք դիտահարթակներ: Վերջինը բացվել Է 148-րդ հարկում եւ սարքավորված է համայնապատկերային պատուհաններով:
2013 թվականին ամիրայության հռչակավոր երկնաքեր Է այցելել 1,87 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: