Իսպանիան այս տարի կսկսի Իրաքի զինվորականների ուսուցումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը' հղում անելով Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսին:

 

«Մենք կարող ենք գործողությանն անցնել մինչև այս տարվա վերջ», - ասել է Մորենեսը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը նախատեսել է Իրաք ուղարկել 300 զինվորի' ազգային բանակի վերապատրաստման համար, որը պայքարում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման գրոհայինների դեմ: