ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 20-ին' ժամը 01.00-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 539 և «ԳԱԶ-3110» մակնիշի 18 ԼՏ 848 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ուղևորը' 1997թ. ծնված Ա. Հ.-ը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: