ԱՄՆ-ի իշխանությունները երկրից մեկնած նացիստական հանցագործներին միլիոնավոր դոլարներ է վճարել սոցիալական նպաստների տեսքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են լրագրողական հետաքննության արդյունքները, որոնք երկու տարվա ընթացքում ացկացրել է Միացյալ Նահանգների Associated Press (AP) գործակալությունը:
AP-ն պնդում է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մի քանի տասնամյակների ընթացքում համաձայնագրեր Է կնքել երկրում բնակվող նացիստների հետ, որոնց համապատասխան նրանք պարտավորվել են կամավոր հեռանալ Միացյալ Նահանգներից եւ հրաժարվել ԱՄՆ-ի քաղաքացիությունից այն խոստումի դիմաց, որ նրանց չեն զրկի թոշակից:
«1979 թվականից ի վեր ԱՄՆ-ից հարկադրաբար հեռացած 66 նացիստական հանցագործներից առնվազն 38-ը միլիոնավոր դոլարներ են ստացել Սոցիալական ապահովության վարչությունից: Առնվազն չորս նախկին նացիստներ այժմ բնակվում են Եվրոպայում եւ շարունակում են ստանալ ամերիկյան սոցիալական նպաստներ»,- նշում Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: