Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է պատմական սխալ դառնալ եւ ազդել ոչ միայն Բրիտանիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի ապագայի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է 2017 թվականին ԵՄ-ին երկրի անդամակցության պահպանման հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը լայնորեն քննարկվում Է 2015 թվականի մայիսին նշանակված խորհրդարանական ընտրություններին նախորդող ընտրարշավի ընթացքում, որի ընթացքում պահպանողականները, փորձելով պահպանել ժողովրդականությունը, հանդես են գալիս Եվրամիության քննադատությամբ:

 

«Մեծ Բրիտանիան պատմական սխալ կգործի, եթե որոշի դուրս գալ Եվրամիությունից: Արդյունքում նա կարող Է չպահպանել նույնիսկ զարգացման ներկայիս մակարդակը: Ես վստահ եմ, որ մեր ընդհանուր ապագան Եվրոպայի բնակիչների առավել մերձեցումն Է: Ըստ իմ փորձառության՝ այն երկրները, որոնք եվրոպական մակարդակն օգտագործում են ազգային շահերը պաշտպանելու համար, ավելի մեծ կշիռ ունեն աշխարհում»,-ասել Է Բառոզուն՝ հոկտեմբերի 20-ին ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

 

Նա վստահություն Է հայտնել, որ Եվրոպան պետք Է զարգանա որպես քաղաքացիների միություն, որոնք խաղաղության եւ ժողովրդավարության հետ կապված նույն արժեքների կրողներն են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: