Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են 2015 թվականի հունվարի 1-ից Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով հանրապետության վա րչապետ Ջոոմարտ Օթորբաեւի եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ կայացած հանդիպումների արդյունքները:

 

«Ղրղզստանը հայտարարում Է, որ 2015 թվականի հունվարի 1-ից ցանկանում Է միանալ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը»,-ասել Է Դաշնության խորհրդի խոսնակը:

 

Մատվիենկոն ընդգծել Է, թե ռուսական կողմը համոզվել Է, որ Ղրղզստանը «հաստատ քաղաքական կամք ու հաստատ մտադրություն ունի միանալու ինտեգրացիոն տնտեսական միավորումներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: