Հայտնի են դարձել ֆուտբոլի այն հինգ ներկայացուցիչների անունները, ովքեր կընդգրկվեն իտալական ֆուտբոլի փառքի սրահում:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կընդգրկվի սրահում՝ որպես իտալացի մարզիչ, «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան՝ որպես օտարերկրացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոն՝ որպես իտալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան՝ որպես իտալացի տնօրեն, իսկ «Ինտերի» նախկին կիսապաշտպան Սանդրո Մացոլան՝ որպես իտալական ֆուտբոլի վետերան:
Փառքի սրահում կլինի նաև մրցավար Ստեֆանո Բրասկին: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն: