Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալեց  «Այաքսին»:

Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով:

Կատալոնացիների կազմում նախ աչքի ընկավ Նեյմարը (7), ապա Լիոնել Մեսսին (24):

Հյուրերի միակ գոլը խաղի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ հեղինակեց Անվար էլ Գազին:  Իսկ հանդիպման վերջնամասում Սանդրո Ռամիրեսը հաշիվը դարձրեց 3:1 հօգուտ «կապտանռնագույններին»