Օրերս «Նախախորհրդարանը» հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող «Նախախորհրդարանի» գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովայի փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Ըստ հայտարարության՝ ոստիկանները Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշել են, դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:
Նշված էր եղել նաև, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, բայց ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան:
Քիչ առաջ ոստիկանության լրատվական ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է ողջ իրողությունը: Տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանության աշխատակիցը փորձել է օգնել Ալեք Ենիգոմշյանին, փորձել է տաքսի նստեցնել սակայն Ենիգոմշյանը հրաժարվել է՝ ասելով, որ իր ընկերներին կսպասի.
Առավել մանրամասն՝ տեսանյութում